Ռուսաստանի Տվերի երկրամասում ավտոբուսի և միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում առնվազն 13 զոհ կա: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ-ից:
Ավելի վաղ հայտնվում էր 10 զոհի մասին:
Ռուսական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ սարսափելի ելքով վթարի վայր է ուղարկվել նաև ուղղաթիռ:
Նախնական տեղեկություններով, վթարի պատճառը մասնակից ավտոմեքենաներից մեկի վազանցի փորձն է: