Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր է հայտարարվելու: Նշենք, որ նման որոշում է կայացվել նաև Արցախում:
Ըստ տարածված տեղեկությունների, հոկտեմբերի 6-ին Արենիում տեղի է ունենալու «Արենի Գինու Փառատոնը»:
Analitik.am-ի հետ զրույցում Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը նշեց, որ փառատոնի մասով վերջնական որոշում դեռ կայացված չէ, դեռ ճշտումներ են արվում. «Հիմա մենք այդ ճշտումներն ենք անում, այս պահին ոչինչ ասել չեմ կարող: Դեռ հաստատ չէ՝ փառատոն լինելո՞ւ է, թե՝ ոչ, և եթե լինելու է, ինչ ֆորմատով»:
Մեր այն հարցին, տեղյակ են արդյո՞ք, որ վաղը Հայաստանում հայտարարված է սգո օր, Սահակյանը դրական պատասխան տվեց. «Իհարկե տեղյակ ենք և հենց դա է պատճառը, որ դեռ քննարկվում է՝ վաղն անենք, թե՝ ոչ»:
Օֆելի Իսրայելյան