Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Հուա Չունյինը ծիծաղելի է անվանել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունը՝ կապված ամերիկյան ընտրություններին չինական միջամտության հետ: Չինացի պաշտոնյան ամերիկյան մեղադրանքներն անվանել է անհիմն: Այս մասին հայտնում է China Morning Post-ը:
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին շտկել սխալները և վերջ տալ անհիմն մեղադրանքներին ու զրպարտութանը, որը վնասում է Չինաստանի և չին-ամերիկյան հարաբերությունների շահերին»,-ասել է Չունյինը:
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Փենսը նշել էր, որ Չինաստանը միջամտել է ամերիկյան ընտրություններին և նախատեսում է ազդեցություն ունենալ Կոնգրեսի կայանալիք ընտրությունների արդյունքների վրա: