Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների տանը, մեկնարկել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի համազգային արարողությունը: Այստեղ է նաև հայկական պատվիրակությունը՝ ի դեմս նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի:
Նախատեսվում է, որ ելույթով հանդես են գալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միջոցառումը մեկարկեց ՀՀ և Ֆրանսիայի օրհներգերով:
Ներկա են նաև Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը: