Իրավական Հասարակություն 

Հարավային Կորեայի ևս մեկ նախկին նախագահ դատապարտվել է ազատազրկման

analitik.am

Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բակը, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ, դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:

Նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել կաշառք վերցնելու, պետական միջոցները վատնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Դատարանի որոշմամբ նախկին պաշտոնյան նաև 11,5 միլիոն դոլար տուգանք պետք է վճարի:

South China Morning Post-ը հիշեցնում է, որ Հարավային Կորեայի մեկ այլ նախկին նախագահ ևս դատապարտվեց 24 տարվա ազատազրկման: Խոսքը վերաբերում է Պակ Կին Հեին:

Նույն շարքից