Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պայմանագիր են ստորագրել Նյու Դելիին ռուսական С-400 համակարգեր մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Լենտան:
Ինֆորմացիան Ինտերֆաքսի հետ զրույցում հաստատել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ գործարքի արժեքը հասնելու է 5 միլիարդ դոլարի, փոխանցում է ՏԱՍՍ-ը: