Իրավական Հասարակություն 

Անհետացել է Ինտերպոլի նախագահը

analitik.am

Ֆրանսիայում քննություն է սկսվել Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյի անհետացման հարցով: Ինչպես փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով ֆրանսիական ոստիկանությանը, քննությունը սկսվել է Հունվեյի անհետացման մասին հաղորդում ստանալուց հետո:

Europe1-ը հայտնում է, որ 64-ամյա տղամարդն անհետացել է սեպտեմբերի 29-ին, Ֆրանսիայից Չինաստան մեկնելու ճանապարհին: Այդ օրվանից հետո Հունվեյի մասին որևէ մեկը տեղեկություն չունի:

Ինտերպոլի նախագահի անհետացման մասին հայտնել է նրա կինը:

Հավելենք, որ Հունվեյը կազմակերպության նախագահ է 2016 թվականի աշնանից:

 

Նույն շարքից