Սպորտ Հասարակություն 

Մեսսին երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է ՉԼ տուրի լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը:

Հիշեցնենք, որ ՉԼ ընթացիկ մրցաշրջանում խմբային փուլի երկրորդ տուրում Մեսսիի դուբլի շնորհիվ կատալոնական գրանդը 2:4 հաշվով պարտության մատնեց անգլիական «Տոտենհեմին»:

Շաբաթվա լավագույնների ցանկում Մեսսին հաջորդում են Պաուլո Դիբալան, Նեյմարը և Էդին Ջեկոն:

Նույն շարքից