Հաջորդ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելելու է Ադրբեջան: Այս մասին հայտնում է La Tribune-ն:
Պարբերականը գրում է, որ Մակրոնն Ադրբեջան է մեկնելու է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով:
Հայտնվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Մակրոնը պատրաստվում է քննարկել նաև ԼՂ հակամարտությունը: Կողմերը խոսելու են նաև ծովային պարեկային նավերի մատակարարման մասին:
Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթ Մակրոնն այցելելու է նաև Հայաստան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: