Հասարակություն Մշակույթ 

/Ցանկ/ Միջոցառումներ՝ նվիրված հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին

analitik.am

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող համերգասրահներում և թանգարաններում տեղի կունենան համերգներ՝  նվիրված հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին.

◆ Արամ Խաչատրյան համերգասրահում, հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին «Երևանյան 12-րդ միջազգային փառատոնի» շրջանակում տեղի կունենա Կամերային երաժշտության համերգ-երեկո,

◆ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին՝ «Բերբերյան-Կոֆման դաշնամուրային դուետի» համերգ,

◆ Արամ Խաչատրյան տուն-թանգարանում, հոկտեմբերի 5-ին, ժամը 18:00-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական և Ուդինի Յակոպո Տոմադինիի անվան պետական կոնսերվատորիաների ուսանողների համատեղ համերգ,

◆ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին՝ «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի շրջանակում տեղի կունենա դաշնամուրային երաժշտության երեկո,

◆ Առնո Բաբաջանյան համերգասրահում, հոկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին՝ «Դաշնամուրային երաժշտության ուսուցողական դաս-համերգ»:

Նույն շարքից