Քաղաքական Միջազգային գլխավոր 

Թրամփը Սորոսին մեղադրել է ցույցեր ֆինանսավորելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում Ջորջ Սորոսի կողմից վճարված պրոֆեսիոնալ է անվանել այն մարդկանց, ովքեր բողոքի ակցիա են իրականացրել Վաշինգտոնում իր որոշման դեմ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Բրետ Կավանոյին Գերագույն դատարանի դատավոր նշանակելու որոշմանը:

Ավելի վաղ պահպանողական հայացքներով հայտնի Կավանոյի թեկնածությանը կողմ էր արտահայտվել ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի 51 անդամ, դեմ՝ 49: Թրամփի որոշման դեմ արտահայտվել են դեմոկրատները:

Հավելենք, որ հոկտեմբերի 4-ին կազմակերպված ակցիայի արդյունքում ձերբակալվել է 302 մարդ:

Նույն շարքից