Հասարակություն Բարի օր 

Ադրբեջանն արձագանքել է ՀՀ վարչապետի տիկնոջ նախաձեռնությանը

Ադրբեջանը պատրաստվում է բացատրություն ստանալ ՌԴ ԱԳՆ-ից՝ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնության հետ, ով որոշել է ռուս կանանց այցելություն կազմակերպել Արցախ:

Այս մասին Trend-ին հայտնել է հարևան երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով տիկին Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունն ու այդ կոնտեքստում վերոնշյալ այցը:

Աբդուլաևան հայտարարել է, թե հասկանում է Հակոբյանի նախաձեռնության նպատակ, ով ցանկaնում է անել այնպես, որ անմեղ մարդիկ չզոհվեն, սակայն դրա համար, ադրբեջանցու խոսքերով, ՀՀ վարչապետի կինը պետք է պատասխանի հարցին, թե ինչու են հայկական զորքերը գտնվում Արցախում: Նրա խոսքերով, այս նախաձեռնությունն ուղղված է ներքին լսարանին:

Աբդուլաևան նշել է, որ Հակոբյանի նախաձեռնությունը չի օգնելու հակամարտության կարգավորմանը և չի համապատասխանում Դուշանբեում Փաշինյան-Ալիև զրույցի ոգուն, իսկ հարցը բարձրացվելու է ՌԴ ԱԳՆ-ում:

 

 

Նույն շարքից