Երևանի նորընտիր ավագանու ՔՊ-ական անդամ Լուսինե Բադալյանը կարծում է՝ եթե Նիկոլ Փաշինյանը գտել է, որ ստեղծված իրավիճակից ելքը հրաժարականն է, ուրեմն մի բան գիտեն:
«Քանի որ ինձ շատ են գրում նամակներ Նիկոլի հրաժարականի թեմայով, այսպես անդրադառնամ ու վերջ: Եթե դուք կարծում եք, որ Նիկոլի հիմնական թիմը թույլ է ու փորձ չունի, ուրեմն դուք, անխոս և միանշանակ, մնացել եք սևերի 5 ամիս տարած նուրբ պրոպագանդայի տակ, ուրիշ պատճառ չկա, քանի որ Նիկոլենք իրենց խելքն ու ընդունակությունները ոչ միայն ձեզ, այլև ամբողջ աշխարհին ցուցադրեցին ապրիլ֊մայիս ամիսներին, շարունակեցին համեստորեն, արդեն առանց ցուցադրելու աշխատել ու հաջողել կամ գոնե երկիրը հետ չտանել հաջորդիվ: Եթե իրենք գտել են, որ ելքը հրաժարականն է, ուրեմն, հավատացնում եմ, մի բան գիտեն: Հիմա իրենց վստահել է պետք, ոչ թե կարծել, թե մենք ավելի լավ ենք հասկանում իրավիճակից: Եթե իրենցից լավ հասկանայինք, մենք կլինեինք իրենց տեղերում: Վստահել և թիկունքը պահել, պատրաստ լինել պայքարի՝ անհրաժեշտության դեպքում: Ահա այն ամենն, ինչ մեզանից պահանջվում է»,-գրել է Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում: