Հայաստան Քաղաքական 

Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտարարել է, որ չի պատրաստվում վճարել ԱՄՆ-ին

Սաուդյան Արաբիան չի վճարելու ԱՄՆ-ին իր անվտանգության համար: Այս մասին Bloomberg-ի հետ զրույցում հայտարարել է գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը:

«Մենք որևէ բան չենք վճարելու մեր անվտանգության համար: Ամբողջ զենքը, որը մենք ստացել ենք ԱՄՆ-ից, գնել ենք, դա անճար մատակարարում չէ»,-ասել է արքայազն՝ նշելով, որ իր երկիրը փոխել է զենք գնելու վեկտորը և հիմա զինվում է հենց ամերիկյան զենքով՝ մատակարարումների ավելի քան 60 տոկոսն ԱՄՆ-ից են:

Ալ Սաուդը նշել է, որ Էր Ռիյադի և Վաշինգտոնի միջև համաձայնագիրը Սաուդյան Արաբիային թույլ է տալիս ամերիկյան տեխնոլոգիաներով զենք արտադրել, ինչը լավ ձեռքբերում է կողմերի համար:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Սաուդյանի Արաբիային. «Նրանք հարուստ են: Ես սիրում եմ նրանց թագավորին, թագավոր Սալմանին: Սակայն ես նրան ասել եմ. «Մենք պաշտպանում ենք ձեզ, հավանաբար դուք առանց մեզ երկու շաբաթ էլ չեք դիմանա, դուք պետք է վճարեք ձեր զինվորականների համար»»:

 

Նույն շարքից