Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը պետք է լքի Բուքինգեմյան պալատը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ պալատում պետք է վերանորոգում տեղի ունենա:
Թագուհին պալատը պետք է լքի 2025 թվականին: Այդ ժամանակ փոխվելու են պալատի հոսանքալարերը և ջեռուցման համակարգը:
Նշենք, որ պալատում վերանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են և վերջնական ավարտին կհասցվեն միայն 2027 թվականին: