Եվրաթունելի նախկին ղեկավար 91-ամյա Ռոբերտ Մալպաը միայն հրաշքով է փրկվել լոնդոնյան մետրոյում, երբ անհայտ անձը նրան հրել ու գցել է գնացքի ռելսերի վրա:
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է ինչ-որ մեկը հրում Մալպասին, ով ակնթարթներ անց հայտնվում է ռելսերի վրա: Հանցագործը եղել է սև հագուստով, դեմքը ծածկած:
Մալպասին օգնել է ականատեսներից մեկը: BBC News-ը հայտնում է, որ միջադեպի արդյունքում նախկին պաշտոնյան գանգուղեղային վնասվածք է ստացել և կոտրվածք:
Ավեի ուշ հանցագործին ձերբակալել են: Պարզվել է, որ նա արդեն երկրորդ անգամ է փորձել նման եղանակով մարդ սպանել: Առաջադրվել է մեղադրանք մահափորձի հոդվածով: