Հայաստան Քաղաքական 

Սյունիքի մարզպետին փոխարինում է Գոռ Թադևոսյանը

ՀՀ Սյունիքի մարզպետին փոխարինում է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը:

«ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի1080–Ա որոշումով Կարեն Համբարձումյանը  ազատվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից:

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի և 19-րդ հոդվածի համաձայն՝  ՀՀ Սյունիքի մարզպետին փոխարինում է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը»,– ասված է մարզպետարանի կայքի տարածած հայտարարության մեջ:

Նույն շարքից