Հասարակություն գլխավոր 

Մահացել է Հայաստանի մեծ բարեկամ Մոնսերատ Կաբալյեն

Այսօր վաղ առավոտյան 86 տարեկան հասակում Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում մահացել է իսպանացի աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: Այս մասին հայտնում է El Pais-ը:

Պարբերականի տեղեկություններով, երգչուհու հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին:

Նշենք, որ Մոնսերատ Կաբալյեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով՝ համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: Կաբալյեի համար Հայաստանը խաղաղության և սիրո կղզի էր. «Դուք հրաշալի երկիր ունեք և ոգեղեն մեծ ուժ ունեցող ժողովուրդ»,-հայտարարել է նա Հայաստան կատարած այցերից մեկի ժամանակ:

Հավելենք, որ սիրված երգչուհին նաև Արցախ է այցելել, ինչի համար գտնվում էր ադրբեջանական տխրահռչակ սև ցուցակում:

 

Նույն շարքից