Այսօր՝ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը, Հայաստանում և Արցախում սգո օր է հայտարարված, ինչը ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետության դրոշը պաշտոնապես պետք է խոնարհվի: Սակայն, անհասկանալի պատճառներով, ՀՀ մի շարք կարևորագույն պետական կառուցների դրոշները չեն խոնարհվել:
Համացանցում լուսանկարներ են հրապարակվել, թե ինչպես են դրոշները ազատորեն ծածանվում Կառավարության շենքի վրա, ԱԳՆ-ի շենքի վրա, ինչպես նաև Բաղրամյան 26-ում՝ վարչապետի նստավայրում:
Ինչպես ասում է վարչապետ Փաշինյանը, հավանաբար ինչ-որ մեկն էլի իր գործը լավ չի արել:
Լուսանկարը՝ Սիրակ Օհանյանի ֆեյսբուքյան էջից: