Հասարակություն 

Կան մարդիկ, ովքեր կցանկանային, որ ԱՄՆ-ը ռմբակոծի Իրանը. Ջոն Քերի

Միջուկային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը մեծացրեց կողմերի միջև ռազմական հակամարտության հավանականությունը: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Ջոն Քերին, փոխանցում է Press TV-ն:

Քերիի խոսքերով, ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփը, դուրս գալով պայմանագրից, ավելի հավանական դարձրեց տարածաշրջանային հակամարտությունը, քանի որ կան մարդիկ, ովքեր կցանկանային, որ ԱՄՆ-ը ռմբակոծի Իրանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին էլ Վաշինգտոնը դուրս եկավ Իրանի հետ 1955 թվականին ստորագրված բարեկամության, տնտեսական հարաբարերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագրից:

 

Նույն շարքից