Քիչ առաջ մեծ շանսոնյե Շառ Ազնավուրի մարմինը դուրս բերվեց Փարիզում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարից, որտեղ կատարվեց հոգեհանգստի կարգ՝ մատուցված ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի կողմից:
Ազնավուրի մարմինը տեղափոխող համեստ ավտոշարասյունը Ֆրանսիայի մայրաքաղաքից ուղևորվեց Մոնֆոր Լամորի, որտեղ հանգչում են սիրված երգչի ծնողները: Շանսոնյեի կամքով, հուղարկավորությունը տեղի կունենա հենց այստեղ: