ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզից վերադառնում է Երևան: Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Վարչապետը Ֆրանսիայի մայրաքաղաք էր մեկնել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը մասնակցելու համար: Այսօր նա նաև Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում մասնակցեց Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին՝ մատուցված ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի կողմից: