Գլխավոր Իրավական Հասարակություն 

Քննչական կոմիտեն՝ նախկին պատգամավոր Յուվեցի Կարոյի սպանության մասին

analitik.am

2018 թվականի հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան ՀՀ ՔԿ Երևանի քննչականվարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններիքննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի կենտրոնում գործող «Այգի» ռեստորանային համալիրում հնչել են կրակոցներ, կան տուժածներ։

Նախնական տվյալներով՝ ռեստորանային համալիրում հոկտեմբերի 6-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում ռեստորանում առաջացած վիճաբանության ժամանակ արձակվել են կրակոցներ, որի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ է ստացել ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը. վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է նրա կենսաբանական մահը։ Նույն վիճաբանության ժամանակ հրազենային վնասվածք է ստացել նաեւ մեկ այլ քաղաքացի՝ Ս. Ավագյանը, ով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով։ Դեպքի վայրում այս պահին աշխատում էքննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Նույն շարքից