ՀՀ Սփյուռքի նախարարի մամուլի խոսնակ Նունե Այլանջյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայցրել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում.
«Հարգելի ընկերներ, գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այլևս չեմ հանդիսանում սփյուռքի նախարարության մամուլի խոսնակը: Ներկայացրել եմ ազատման դիմում: Ես և սփյուռքի նախարարը իրար հրաժեշտ տվեցինք բավականին ջերմ՝ միմյանց մաղթելով հաջողություն:
Բոլորիս հաճելի երեկո»,-գրել է նա