Ռուսաստանցի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը, ով նաև նրա մարզիչն է, հայտարարել է, որ պատժելու է որդուն Քոնոր Մագրեգորի դեմ մենամարտից հետո զանգվածային ծեծկռտուք սկսելու համար: Այս մասին նա ասել է Ռեն ԹՎ-ի հետ զրույցի ժամանակ:
«Դու անում ես ամեն ինչ, ինչ ցանկանում ես, ռինգում: Ռինգից դուրս կան երեխաներ, կանայք, այլ մարդիկ: Իմմ թիմը միշտ աչքի է ընկել կարգուկանոնով, դրա համար Հաբիբի նկատմամբ պատժամիջոցներն ավելի խիստ են լինելու, քան՝ UFC-ի»,-հայտարարել է Նուրմագոմեդով ավագը՝ հավելելով, որ պատասխանատվություն է կրում կատարվածի համար:
Հիշեցնենք, որ Քոնորի դեմ մենամարտից հետո Հաբիբը հարձակվեց վերջինիս մարզիչ Դիլոն Դենիսի վրա, ինչից հետո զանգվածային ծեծկռտուք սկսվեց: Չի բացառվում, որ տեղի ունեցածի պատճառով Հաբիբը կզրկվի գոտուց, որը պահպանեց հաղթանակից հետո: