Մոսկվայի և Երևանի համագործակցությունը շարունակվում է, չնայած այդ երկրում քաղաքական անկայունությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղակալ Գրիգորի Կարսինը:
«Չնայած Հայաստանում որոշակի ներքաղաքականն անկայունությանը, համատեղ աշխատանքը կոնկրետ ուղղություններով շարունակվում է»,-ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ խոսելով մասնավորապես առևտրաշրջանառության հարցում արձանագրված աճի մասին:
Դիվանագետը հավաստիացրել է, որ կողմերը պահպանում են ինտենսիվ երկխոսությունը. «Մի քանի ամսվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեք անգամ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ ՌԴ վարչապետը Փաշինյանի հետ հանդիպել է 2 անգամ: Մեր ղեկավարները մի քանի անգամ խոսել են հեռախոսով»:
ՌԴ ԱԳ փոխնախարարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կամրապնդվեն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում: