Բարի օր Իրավական Հասարակություն 

Բուլղարիայում դաժան կերպով սպանել են լրագրող Վիկտորյա Մարինովային

analitik.am

Բուլղարիայում դաժան կերպով սպանել են հեռուստալրագրող Վիկտորյա Մարինովային: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

30-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Ռուսե քաղաքի այգում, հոկտեմբերի 6-ին: Մահը վրա է հասել գլխին հասցված հարվածների ու խեղդելու արդյունքում:  Բուլղարիայի ՆԳ նախարարը նաև հայտնել է, որ կնոջը բռնաբարել են:

Դեպքի վայրում մեծ քանակությամբ հետքեր են հայտնաբերվել, որոնք  պետք է օգնեն բացահայտել դաժան սպանությունը:

Հավելենք, որ Մարինովան աշխատում էր TVN-ում, որտեղ զբաղեցնում էր ադմինիստրատիվ տնօրենի պաշտոնը:

 

Նույն շարքից