Իրավական Հասարակություն 

Չինաստանը հայտնել է Ինտերպոլի նախկին նախագահի ձերբակալության պատճառները

analitik.am

Չինական իշխանությունները հայտնում են, որ Ինտերպոլի նախկին նախագահ Մեն Հունվեյը ձերբակալվել է կոռուպցիայի գործով: Այս մասին փոխանցում է Associated Press-ը:

Հայտնվում է, որ Հունվեյը կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ: Խոսքը մասնավորապես վերաբերում է նաև կաշառք վերցնելուն:

Sky News-ն իր հերթին հայտնում է, որ անհետանալուց առաջ կազմակերպության նախկին նախագահը դանակի լուսանկար է ուղարկել կնոջը: Վերջինս ենթադրել է, որ ամուսինն այդ կեպ ցանկացել է հասկացնել տալ վտանգի մասին:

Ինտերպոլի նախկին ղեկավարն անհետացել էր սեպտեմբերին, դրա մասին հայտնել էր վերջինիս կինը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հունվեյը Չինաստանում է:

 

Նույն շարքից