Քննչական պրոցեսի ընթացքում քաղաքական միջամտությունը բացառվում է: Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Քննչական կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքերով, բացառված է, որ ՀՀ քաղաքացին քրեական պատասխանատվության չենթարկվի, եթե դրա համար կան բավարար հիմքեր. «Բացառված է, որ այդ քաղաքացին չենթարկվի քրեական պատասխանատվության քաղաքական միջամտության պատճառով և բացառված է, որ անմեղ քաղաքացին քրեական հետապնդման ենթարկվի քաղաքական կամ այլ միջամտության պատճառով: Համոզված եմ, որ այսօր այդ մթնոլորտն առկա է»:
Վարչապետը հայտարարեց, որ կա բարիկադներ կառուցելու ժամանակ և կա դրանք ապամոնտաժելու ժամանակ. «Մենք հաստատուն քայլերով մոտենում ենք բարիկադներն ապամոնտաժելու ժամանակին, և առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կլինեն հենց այդ սահմանագիծը»:
«Կա վերաբերմունք քաղաքական կուսակցությունների նկատմամբ, կա վերաբերմունք մարմինների նկատմամբ, կա վերաբերմունք շրջանակների նկատմամբ: Բայց մարդանց գնահատելիս ես ընդունելի չեմ համարում համահարթեցման կամ խմբային գնահատումը, որովհտեև բոլոր մարդիկ նույնը չեն և չի կարելի որևէ մի ոլորտ, կամ ոլորտի մարդկանց մասին դատել այդ ոլորտի ամենանեգատիվ օրինակներով: Ընդհակառակը, պետք է փորձենք այդ տրամադրությունը փոխել: Պետք է առանձնանցնեք պոզիտիվ օրինակները և ոլորտի մասին կարծիք կազմենք դրանցով»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետն իր խոսքում շնորհավորեց ՔԿ աշխատակիցներին և շնորահակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար՝ հավելելով, որ ամեն ինչ կատարյալ չէ, սակայն կատարելության ձգտում կա: