Գլխավոր Իրավական Հասարակություն 

ՀՔԾ-ն հաստատում է հայտնի գործարար Սամվել Մայրապետյանի ձերբակալությունը՝ չհայտնելով մանրամասներ

analitik.am

Հոկտեմբերի 7-ին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ձերբակալվել է գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը:

Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար` Մարինա Օհանջանյանը հաստատեց տեղեկությունը:

Օհանջանյանը հայտնեց, որ ձերբակալությունը տեղի է ունեցել իրենց մոտ քննվող քրեական գործի շրջանակներում է, և այս պահին այլ մանրամասներ չեն կարող ասել. «Այս պահին չենք կարող ասել, թե որ գործով և ինչ կասկածանքով է ձերբակալվել»:

Նույն շարքից