Analitik.am-ին հայտնի դարձավ, որ Մարալիկում այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում , անցկացվելու է ավագանու արտահերթ նիստ:
Նշեցին նաև, որ Մարալիկում պատրաստվում են համայնքապետարանի գործունեությունը տեղափոխել Մշակույթի տուն: Արտակ Գևորգյանի համակիրների ցույցը համակարգողներից Առաքելը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե Գևորգյանի հրաժարականը պահանջող մարդիկ այս անգամ էլ փորձեն փակել Մշակույթի տունը, իրենք ավելի մեծ թափով գործի կանցնեն:
Այլ մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ:
Օֆելի Իսրայելյան