Իրավական Հասարակություն 

ՔԿ նախագահը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործի մասին

analitik.am

«Գործի առանձնահատկություններից ելնելով այս փուլում ճիշտ չէր լինի խոսել կատարվող գործողությունների մասին և դատավարական որոշումների փուլում մենք կտեղեկացնենք, վստահեցնում եմ, որ արվում է ամենը գործը բացահայտելու ուղղությամբ»,-այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին,  թե ինչպես է գնահատում, որ Հայաստանում գաղտնալսեցին  ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք Քննչական կոմիտեն ունի գաղտնալսման հետ կապված գործ քննելու պրակտիկա, Գրիգորյանը նշեց, որ նախկինում նման գործերի փորձ ինքն անձամբ չի ունեցել և չի հիշում, որ ՔԿ-ի պրակտիկայում նման գործ եղած լինի:

Հարցին, թե կան արդյո՞ք մարդիկ, ովքեր հրավիրվել են և պետք է հարցաքննվեն այս գործի շրջանակներում, Գրիգորյանն ասաց, որ նախաքննության ընթացքում բնականաբար կազմվում է նախաքննության պլան․ «Նախաքննության ընթացքում բնականաբար, առաջին երեք օրվա ընթացքում կազմվում է նախաքննության պլան, այդ միջոցառման ժամանակ նախանշվում են հարցաքննվող անձանց շրջանակը, կատարվելիք հետագա գործողությունները, նշանակվող փորձաքննությունները։ Բայց, ինչպես արդեն նշեցի, այդ գործի առանձնահատկությունից ելնելով ճիշտ չի լինի, եթե մենք հիմա խոսենք, թե ով է հարցաքննվել, ինչ ցուցմունք է տվել կամ մենք ինչ գործողություններ ենք արել»։

 

Նույն շարքից