Հայաստան Քաղաքական գլխավոր 

Մարալիկի քաղաքապետը՝ «պատանդի» կարգավիճակում

Մարալիկում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Արդեն հայտնել ենք այն մասին, որ համայնքը բաժանվել է երկու մասի. Քաղաքացիների մի մասը պահանջում են քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը, իսկ մյուս մասը՝ պայքարում են հանուն քաղաքապետի հետագա պաշտոնավարման:

Հայտնել ենք նաև այն մասին, որ քաղաքապետի հրաժարականը պահանջողներն արգելափակել են համայնքապետարանի շենքի մուտքը և թույլ չեն տալիս տեղի իշխանություններին կատարել իրենց պարտականությունները: Սրան ի պատասխան քաղաքապետի կողմնակիցները փակել էին միջպետական ճանապարհը:

Իրավիճակն այստեղ շարունակում է լարված մնալ: Քանի որ քաղաքապետարանի աշխատակիցներին թույլ չէին տվել մտնել քաղաքապետարան, որոշում էր կայացվել ավագանու նիստն անցկացնել Մշակույթի տան շենքում: Սակայն սա ևս թույլ չտվեց խուսափել բարդություններից:

Այս պահին քաղաքապետի հրաժարականը պահանջողները շրջափակել են քաղաքապետին և նրա կողմնակցիներին, ովքեր գտնվում են շենքի ներսում և թույլ չեն տալիս նրանց դուրս գալ:

Ավելի վաղ Արտակ Գևորգյանն Analitik.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ հրաժարական չի տալու:

Նույն շարքից