Բարի օր Քաղաքականություն 

Փաշինյանը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը մեղադրեց սուտ տարածելու մեջ

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի մասով ԵԽԽՎ զեկուցողների դժգոհություններին, հայտարարեց, որ իր շփումների ընթացքում դժգոհություն չի լսել, երբ լսի, բավարար փաստարկներ կներկայացնի այդ ամեն ինչին հակադարձելու համար:

Փաշինյանի խոսքերով, եթե որոշները ոմանց մեղադրում էր ԵԽԽՎ-ում խավյարային դիվանագիտություն իրականացնելու համար, պետք է նայեն իրենց և դադարեն ստեր տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին. «Հանրապետական պատգամավորներին և ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանն ամենևին պատիվ չի բերում, որ նրանք առաջին օրից սկսած փորձում են Հայաստանի իրադարձություններն այլ լույսի ներքո ներկայացնել: Սա ևս մեկ փաստարկ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է տեղի ունենան»:

Վարչապետը հայտարարեց, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը և նրանց ասածներին պետք չէ լուրջ վերաբերվել:

Փաշինյանը նշեց՝ երբ համազեկուցողները գան Հայաստան, նրանց խորհուրդ կտան դուրս գալ փողոց, խոսել մարդկանց, հետ, լրագրողների հետ, ՀԿ-ների հետ. «Մենք չենք պատրաստվում որևէ հակափաստարկ բերել: Թող գան մոնիթորինգ անեն»:

Նույն շարքից