Սպորտ Հասարակություն 

Հայտնի է, թե ինչու է Հաբիբ Նուրմագոմեդովը հարձակվել Քոնոր Մագրեգորի թիմի վրա

Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը հայտնել է, թե ինչն է դարձել որդու և Քոնոր Մագրեգորի թիմի միջև ծեծկռտուքի պատճառը: Այս մասին նա խոսել է ՏԱՍՍ-ի հետ:

«Մագրեգորի թիմի մարզիչն անընդհատ լուսանկար էր հրապարակում, որ Հաբիբի ձեռքում գինի կա, նա խմում է և այլն: Այդ լույսի ներքո էր ներկայացնում նրան: Նա վիրավորեց մեր ընտանիքը, մեր արժեքները, մեր կրոնը»,-հայտնել է Նուրմագոմեդով ավագը:

Ավելի վաղ Հաբիբի հայրը խոստացել էր խստորեն պատժել որդուն, ով Քոնորին պարտության մատնելուց հետո հարձակվել էր վերջինիս թիմի վրա, ինչից հետո զանվածային ծեծկռտուք էր սկսվել:

Նույն շարքից