Իրավական Հասարակություն 

Ինչու է Կառամելի Հարութը կրակել Յուվեցի Կարոյի վրա. ՔԿ նախագահը՝ նախկին պատգամավորների սպանության և ինքնասպանության մասին

analitik.am

ԱԺ նախկին պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի և Կարո Կարապետյանի միջև գույքային վեճ է եղել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է Կարո Կարապետյանի դին և սպանության մեջ կասկածվում է հենց Ղարագյոզյանը: Ժամեր անց հայտնաբերվել էր նաև երկրորդի դին: Նախնական տեղեկություններով, նա ինքնասպանություն է գործել:

Լրագրողների հետ զրույցում, խոսելով Կարո Կարապետյանի վրա կրակելու շարժառիթների մասին, Գրիգորյանն ասաց, որ այն պետք է հայտներ մեղադրյալը, ում հարցաքննել չի հաջողվել:

Ականատես եղել է, ով հարցաքննվել է:

ՔԿ նախագահը նշեց, որ հանրությանն արդեն հայտնվել է այն, ինչը կարելի է, հետագա զարգացումներ, եթե լինեն, դրանց մասին հանրությունը կտեղեկացվի:

Հարցին, թե որքանով է արժանահավատ, որ Հարություն Ղարագյոզյանն ինքնասպան է եղել ՝ հաշվի առնելով այն, որ ատրճանակը մնացել է նրա ձեռքում, Գրիգորյանը նշեց, որ որևէ օրինաչափություն չկա, ամեն ինչ էլ կարող է լինել:

 

Նույն շարքից