Մինչև տարվա վերջ հանդիպում է տեղի ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև: Այս մասին, ինչպես հայտնում է Թրենդը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:
Հարևան երկրի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մինչև տարվա վերջ այցելելու են տարածաշրջան, և հենց այդ ժամանակ էլ տեղի կունենա հանդիպումը:
Կայանալիք հանդիպման դետալները ճշտվում են դիվանագիտական խողովակներով: