Հասարակություն 

Բողոքի ակցիաները հասան Վայոց ձոր. Խաղողագործներն ակցիա են իրականացնում /տեսնյութ/

analitik.am

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում խաղողագործները բողոքի ակցիա են կազմակերպել: Գյուղացիները դժգոհ են խաղողի մթերման գներից:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով, ամբողջ տարվա ընթացքում իրենց խոսք են տվել խաղողը մթերել 300 դրամով, սակայն հիմա մթերման գինն իջեցվել և հասցվել է 250 դրամի: Տվյալ քաղաքացու խոսքերով, մեղավորն «Արմենիա Վայն» ընկերությունն է, որի գնային քաղաքականությունն էլ հանգեցրել է ստեղծված իրավիճակին:

Գյուղացիները պնդում են, թե կան այլ մթերողներ, որոնք այսօր էլ պատրաստ են վճարել 300 դրամը, սակայն չեն կարող «Արմենիա Վայնի գլխից թռնել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նույն շարքից