Հասարակություն 

Փարիզում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա

Փարիզի մետրոյում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա: Այս մասին հայտնում է Europe1-ը:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան, «Բարբես» կայարանում: Միջադեպի արդյոնքում իրավապահներից մեկը թեթև վնասվածք է ստացել, իսկ հարձակվողը՝ վնասազերծվել:

Տեղի ԶԼՄ-ները հայտնում է, որ հարձակվող քաղաքացին ավելի վաղ ևս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Նա խնդիրներ է ունեցել թմրանյութերի հետ:

Նույն շարքից