ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հաբիբ Նուրմագոմեդովի և Քոնոր Մագրեգորի մենամարտին ուղիղ եթերում չի հետևել, սակայն դիտել է դրա ձայնագրությունը: Այս մասին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Իմ տեղեկություններով, նա չի դիտել մենամարտն ուղիղ եթերում, սակայն մենամարտի որոշ դրվագների նա ավելի ուշ ծանոթացել է: Բնականաբար նախագահը երկրպագել է Հաբիբին: Չէ որ նա ռուսաստանցի է»,-ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ մենամարտն ավարտվեց ռուսաստանցու հաղթանակով, ինչից հետո վերջինս նաև զանգվածային ծեծկռտուք սկսեց Քոնոր Մագրեգորի թիմի հետ: