Հայաստան Քաղաքական 

Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի կողքին է

Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, ազնիվ է իր ցանկությունների մեջ: Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, որ իր համար դա մեծ կարևորություն ունի:

Կոստանյանի խոսքերով, Փաշինյանն ազնիվ է նաև իր քաղաքական ուղղվածության մեջ, ինչն իր համար ընդունելի է. «Այլ հարց է, թե դա որքանով է իրականացվում»:

Կոստանյանը հայտարարել է, որ միշտ կկանգնի վարչապետ Փաշինյանի կողքին, եթե վերջինիս և նպատակների, և ցանկությունների, և գործողությունների մեջ կա ազնվություն և դրանք իրականացվում են հանուն Հայաստանի բարօրության. «Ես կարծում եմ, որ նրա գործողություններն ուղղված են երկրի բարօրության: Եթե կա հանրային ընկալում, կա այս աստիճանի հանրային օժանդակություն, մնում է ունենալ նպատակ, որը կա, ունենալ հանրային պատշաճ մակարդակի աջակություն և գործողությունները, որոնք պետք է ուղղված լինեն այդ նպատակների իրագործմանը»:

Կոստանյանը նշել է, որ եթե գործողությունների իրականացման մեջ սխալներ լինեն, դա բոլորի սխալը կլինի, իսկ նպատակը լավն է, ազնիվ է և ինքն ամբողջությամբ ողջունում և ընդունում է դա:

Ինչ վերաբերում է այլ թեկնածուի, Կոստանյանը հիմա չի տեսնում որևէ մեկին, ով ունի նույն հանրային օժանդակությունը, ինչ՝ Փաշինյանը:

Նույն շարքից