Սպորտ Հասարակություն 

«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում

Ինչպես հայտնում է AS պարբերականը, «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին կարող է հեռացվել, եթե Իսպանիայի առաջնության շրջանակներում հոկտեմբերի 28-ին կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղում Արքայական ակումբը պարտություն կրի:

Սերուցքայինների ղեկավարությունն արդեն սկսել է մտածել նոր մարզչի մասին, և նույնիսկ արդեն որոշ անուններ են քննարկվում:

Խոսքը մասնավորապես վերաբերում է «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Սանտիյագո Սոլարիին, ով մարզում է «Կաստիլյան»:

Հիշեցնենք, որ Լոպետեգին Արքայական ակումբ տեղափոխվեց այս ամառ:

Նույն շարքից