Հասարակություն 

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովին նվիրված գեղաթերթիկի մարում

analitik.am

Հոկտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և «Հայ Փոստ Թրասթ Մենեջմենթի» Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը մարեցին մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը Երևանում» թեմային:

Նամականիշն իր մեջ ներառում է մի հատված գեղաթերթիկի վրա պատկերված  ֆրանսահայ ականավոր նկարիչ Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյան) «Բեռնամբարձիչ նավեր» (1983թ.) և մեծանուն հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» (1923թ.) կտավներից: Գեղաթերթիկի վրա նաև պատկերված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի լոգոտիպը և «Ապրել միասին» կարգախոսը՝ հայերեն և ֆրանսերեն լեզուներով:

Նույն շարքից