Հայաստան Քաղաքական 

ԲՀԿ-ն ստորագրելու է հուշագրի տակ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չի առաջադրելու. Առավոտ

Այսօր երեկոյան կառավարությունում կայանալու է Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Խոսելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու շուրջ: Այն երկրորդն է: Երեկ Փաշինյան-Ծառուկյան զույգն այս հարցը կարճ քննարկել է: Հանդիպումը եղել է կառավարական հանգստյան տանը, որտեղ բնակվում է Նիկոլ Փաշինյանը:

Aravot.am-ի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանն այսօր կգան համաձայնության`դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին եւ կհայտարարեն, որ ԲՀԿ-ն ստորագրելու է հուշագրի տակ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից