Քաղաքական Միջազգային 

Եվրոպայի իրական թշնամիները նստած են Բրյուսելում. Իտալիայի փոխվարչապետ

Եվրոպայի իրական թշնամիները գտնվում են իշխանության ղեկին և նստած են Բրյուսելում: Այս մասին Ֆրանսիայի պահպանողական-ազգայնական կուսակցության ղեկավար Մարին Լե Պենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին, փոխանցում է Reuters-ը:

Իտալացի պաշտոնյան կարծում է, որ գլխավոր թշնամին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն է և տնտեսական ու սոցիալական հարցերով հանձնակատար Պյեր Մոսկովիսին:

Սալվինին վստահ է՝ հենց վերոնշյալ գործիչների վարած քաղաքականության պատճառով է, որ Իտալիան այսօր պարտքեր ունի և աղքատանում է: Իտալացու կարծիքով, զարգացմանը նաև խանգարում է բյուրոկրատիան:

Նույն շարքից