ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը կարծում է, որ այսօր օրվա հրամայականն է ավարտել հեղափոխական տրանսֆորմացիան, ամբողջացնել իշխանական համակարգը, ձևավորել արհեստավարժ կառավարություն, դրանից հետո նոր միայն քննարկումները տանել պրոֆեսիոնալ դաշտ:
«Վարչապետ Փաշինյանից և այժմյան կառավարությունից պահանջել տնտեսական շոշափելի արդյունքներ, կամ անգամ բազմածավալ տնտեսական ծրագիր նույնչափ փարիսեություն է, ինչքան վերագրել նրան 7% աջակցություն ապրիլին, կամ 30%` հիմա: Սթափվեք, Գժուկներ, ինչպես կասեր դասականը:
Օրվա հրամայականն է ավարտել հեղափոխական տրանսֆորմացիան, ամբողջացնել իշխանական համակարգը, ձևավորել արհեստավարժ կառավարություն, դրանից հետո նոր միայն քննարկումները տանել պրոֆեսիոնալ դաշտ: Ամեն ինչ ճիշտ է գնում կարծես»,-գրել է Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում: