Հայաստան Քաղաքական 

Մեր դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել. ՀՅԴ

Հոկտեմբերի 8-ին կառավարությունում ՀՅԴ-ի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում չի եղել: Այս մասին կառավարության շենքից դուրս գալուց հետո հայտարարել է ՀՅԴ  Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ նշելով, որ հանդիպում եղել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ:

Համբարձումյանը նշել է, որ շատ հետաքրքիր քննարկում է եղել: Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք ՀՅԴ-ն ԲՀԿ-ի օրինակով հուշագիր ստորագրել, ՀՅԴ-ականն ասել է, որ ունեցել են օգտակար քննարկում՝ հարցերի լայն շրջանակի հետ կապված՝ կարծիք հայտնելով, որ հետագա քննարկումները հնարավորություն կտան ճիշտ լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

ՀՅԴ-ականները որևէ զարգացում չեն բացառել՝ ամեն դեպքում նշելով, որ հետագա քննարկումներն ամեն ինչ ցույց կտան. «Մեր դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել: Մենք ժամկետի մասին չենք ասել, մենք ասել ենք քայլերի և գործողությունների մասին»,-հայտարարել է Համբարձումյանը:

ՀՅԴ-ականի խոսքերով, իրենք ցանկանում են, որ բոլոր այն քայլերը, որոնք կան կառավարության ծրագրում և որին բոլոր ուժերը կողմ են քվեարկել, կատարվեն:

Նույն շարքից