Հայաստան Քաղաքականություն 

Առաջին փոխվարչապետը շարունակում է հանդիպել ԱԺ առանձին պատգամավորների հետ

analitik.am

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովի և Արսեն Միխայլովի հետ:

«ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովի և Արսեն Միխայլովի հետ քննարկեցինք Հայաստանում քրդական և ասորական համայնքների խնդիրները։

Խոսեցինք նաև ներքաղաքական իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին»,-գրել է Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ փոխվարչապետը հայտնել է, որ հանդիպում է ունեցել ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ. «ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ քննարկեցինք Ջավախքին վերաբերող մի շարք հարցեր։ Խոսեցինք նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին»:

Նույն շարքից