Հասարակություն Սպորտ 

Չէի կարծում, թե կվերադառնամ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ. Յուրա Մովսիսյան

analitik.am

Ես վերադառնում եմ: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը:

«Երեք տարի հավաքականում չխաղալուց հետո, ես որոշել եմ վերադառնալ և նորից խաղալ: Ես չէի կարծում, թե կվերադառնամ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, սակայն մենք նոր ազատ Հայաստան ունենք, և ոչ մի բան ինձ այսքան հպարտ չի դարձնում, որքան իմ թիմին միանալը:

Չեմ համբերում երբ եմ վայրէջք կատարելու Հայաստանում և սկսելու մեր նոր ճամփորդությունը: Հույս ունեմ, որ հոկտեմբերի 13-ին և 16-ին մեր հանդիպումների ժամանակ լեփ լեցուն մարզադաշտ կտեսնեմ: Միակ միջոցը, որի օգնությամբ մենք կվերադառնանք հաղթանակներին մեր երկրպագուների աջակցությունն է»,-գրել է Մովսիսյանը:

 

Նույն շարքից