Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը կհանդիպի Իսրայելի վարչապետի հետ

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի բանակցություններն ընթանալու են Ռուսաստանում: Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ հանդիպման ժամկետների մասին հստակ որոշում դեռ չկա:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետը հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում պայմանավորվել են հանդիպել և քննարկել հարցեր, որոնք վերաբերում է զինված ուժերի կոորդինացմանը:

Հավելենք, որ սա լինելու է երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն այն բանից հետո, երբ սիրիական ՀՕՊ-ը խոցեց ռուսական ԻԼ-20 օդանավը, ինչի համար ռուսական կողմը մեղադրում է իսրայելական կործանիչներին:

Նույն շարքից